Կենդանիների շատ հիվանդություններ մարդկանց համար վտանգավոր չեն, սակայն որոշ հիվանդություններով, այնումենայնիվ, կարելի է վարակվել.
1. Կատաղություն
Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է հիվանդ կենդանիների՝ ինչպես վայրի, այնպես էլ ընտանի, կծելու միջոցով: Եթե կենդանին կատաղության դեմ պատվաստված չի եղել, այն կարող է վարակվել ու, կծելով տիրոջը, վարակել նաեւ նրան:
Կատաղությունը մարդկանց համար սովորաբար մահացու է, եթե կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվում: Այդ պատճառով, եթե Ձեզ որեւէ կենդանի է կծել, պետք է սրսկվել կատաղության դեմ: Դիմեք մոտակա պոլիկլինիկա կամ հիվանդանոց:
2. Կլոր որդեր
Կլոր որդերը տոկսոկարոզ հիվանդությունը հարուցող մակաբույծներ են: Մարդկանց համար այս հիվանդությունը սովորաբար վտանգավոր չէ, սակայն եթե մակաբույծը հայտնվի աչքի մեջ, տեսողական շատ լուրջ խնդիրներ առաջ կգան:
3. Թութակի տենց
Թութակը կարող է միանգամայն առողջ թվալ, սակայն վարակել Ձեզ Chlamydophila psittaci բակտերիաներով: Այս դեպքում մկանային ցավ առաջ կգա, տենդ, իսկ բուժումն էլ հիմնականում հակաբիոտիկային բնույթ է կրում: Վարակվելուց խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս մաքրել թութակի վանդակը՝ նախապես ձեռնոցներ հագնելով եւ զգույշ լինել թռչնի կղանքի հետ:
4. Կատվի քերծվածքների հիվանդություն
Քերծելով Ձեր մաշկը՝ կատուն կարող է վարակել Ձեզ Bartonella henselae բակտերիայով: Ախտանիշները կարող են տենդ ներառել, այտուցում այն տեղում, որը քերծվել է, ընդհանուր թուլության, ինքնազգացողության վատթարացում: Հիվանդությունը սովորաբար անցնում է ինքն իրենով մեկ ամսվա ընթացքում, սակայն ավելի լուրջ դեպքերում, եթե մարդու իմունիտետը թուլացած է, կարող է մի շարք խնդիրներ առաջ քաշել:






