MERS-ը առաջին անգամ իրեն զգացնել տվեց 3 տարի առաջ, եւ այն առայժմ բավականաչափ ուսումնասիրված չէ, ուստի բժիշկները ստույգ չգիտեն, ինչպես է այն փոխանցվում:
Ամերիկյան Centers for Disease Control and Prevention-ի մասնագետների խոսքով՝ MERS-ը փոխանցվում է հիվանդի հետ սերտ կոնտակտի ժամանակ, եթե մարդիկ միասին են ապրում, կամ եթե առողջ մարդը խնամում է վարակվածին:
Ինչպես հաղորդում է CNN-ը, վարակումը կարող է կանխարգելվել հետեւյալ միջոցներով.
- Միշտ լվացեք ձեռքերը օճառով: 20 վայրկյանից ոչ պակաս: Եթե ջուր կամ օճառ չկա, մշակեք ձեռքերը սպիրտ պարունակող նյութով
- Եթե հազում եք կամ փռշտում, փակեք քիթն ու բերանը անձեռոցիկով: Այնուհետեւ ծալեք այն ու դեն նետեք:
- Մի դիմպչեք աչքերին, դեմքին, քթին ու բերանին կեղտոտ ձեռքերով:
- Խուսափեք հիվանդների հետ սերտ կոնտակտից: Մի համբուրեք կամ գրկեք նրանց, նրնաց իրերից մի օգտվեք
- Մաքրեք բոլոր մակերեսները, որոնց դիպչում եք՝ օրինակ, դռների բռնակները:
Հիշեցնենք, որ վերջերս Հարավային Կորեայում արձանագրվել է MERS-ի ամենաուժեղ բռնկումներից մեկը: Այժմ այնտեղ աշխատում են ԱՀԿ մասնագետները, որոնք նախկինում արդեն աշխատել են վիրուսի հետ: Համարվում է, որ մահացու վիրուսը երկիր է բերվել Հարավային Կորեայի՝ մերձարեւելյան երկրներից ժամանած քաղաքացու կողմից: Այդ օրվանից վիրուսով վարակվել է արդեն 87 մարդ, 6-ը մահացել են:
25 այլ երկրներում վիրուսի 1179 դեպք է արձանագրվել, այդ պատճառով Կորեան այժմ միայնակ չէ վիրուսի դեմ պայքարում:






