Գիտնականները ստեղծել են ոտքի պրոթեզ, որը կարող է զգալ այն մակերեսը, որին հպվում է՝ այնպես, ինչպես իսկական վերջույթը: Հայտնում է AFP-ն:

Նոր պրոտեզի ոտնաթաթի մեջ վեց սենսորներ են տեղադրված, որոնք տեղեկություններ են հավաքագրում այն մակերեսի մասին, որով մարդը քայլում է: Այս ինֆորմացիան փոխանցվում է ոտքի պահպանված մասի նյարդային վերջույթներին, սակայն այս պրոտեզն օգտագործող առաջին հիվանդի դեպքում այդ վերջույթները տեղակայված են եղել ազդրի մեջ: Այնուհետեւ այդ տվյալները փոխանցվում են ուղեղին, ինչի շնորհիվ մարդը սկսում է հասկանալ, ինչ մակերեսով է նա քայլում:
«Այնպիսի տպավորություններ են, ասես ես կրկին ոտք ունեմ: Ես այլեւս չեմ սղում սառույցի վրա, կարող եմ զգալ, քայլում եմ խոտի ավազի թե որեւէ այլ մակերեսի վրայով», - պատմեց Վոլֆգանգ Ռանգերը՝ նոր զգայուն պրոտեզ ունեցող առաջին պացիենտը:








