Անցած տարվա ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում 15 մարդ վարակվել է հեպատիտ C-ով: Արդեն անցել է մի քանի ամսին, և պարզ է դարձել, որ ոչ բոլոր պացիենտներն են այս պահին հիվանդ և ոչ բոլորը բուժման կարիք ունեն: Ինչպես հայտնեց լրագրողներին Առողջջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, ասյօր միայն 7 հոգի բուժման կարիք ունեն, և նրանք այդ բուժումը ստանում են:
Արա Ասոյանը նշեց նաև, որ հեպատիտ C-ի բուժումը շատ թանկ արժե, սակայն այս դեպքում դրա դիմաց վճարում են ոչ թե իրենք պացիենտները, այլ երրորդ կողմը:
Հիշեցնենք, որ Քաջարանի 15 բնակչի մոտ, որոնք 2014 թվականին վիրահատվել են Քաջարանի բժշկական կենտրոնում, հաստատվել էր հեպատիտ C-ն: Մի շարք հետազոտություններ ցույց տվեցին, որ կլինիկայի վիրահատարանում խախտված էին սանիտարական նորմերը, ինչն էլ վարակման պատճառ դարձավ:
Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանը փակվեց մի քանի ամսով, սակայն մի շարք միջոցառումներ իրականացնելու հետո այն վերագործարկվել է փետրվարի 27-ին, արդեն իրականացվել է մի քանի վիրահատություն:






