Հայաստանում փոքրիկ խուճապ ստեղծվեց այն բանից հետո, երբ թութը 55 մարդու թունավորման պատճառ դարձավ, այժմ շատերը խուսափում են այս միրգ ուտելուց: Սակայն, ինչպես նշեցին առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը եւ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, խուճապի մատնվելու պպատճառ չկա, իսկ թութը վտանգավոր չէ:
Ինչպես նշեց Արտավազդ Վանյանը, թունավորումների պատճառը ոչ թե թութն է ինքնին: Պարզապես թթի հատիկները դարձան հիվանդության հարուցիչի հուրատեսակ կորղ, սակայն նույն հաջողությամբ վիրուսը կարող էր լինել ցանկացած այլ մրգի վրա:
Այն թութը, որը թունավորման պատճառ դարձավ, աճում էր հողատարածքում՝ գոմի հարեւանությամբ: Քանի որ սալմոնելայի հիմնական կրողն են թռչունները, կովերը, ոչխարները, խոզերն ու այլ կենդանիները, բացառված չէ, որ հիվանդության հարուցիչը հեշտությամբ հայտնվեց թթի վրա: Իսկ երբ այն կերան, առանց լվանալու, հարուցիչը՝ Salmonella typhimurium հայտնվեց մարդու օրգանիզմ՝ հիվանդության պատճառ դառնալով:
Բժիշկների պնդմամբ՝ բոլոր վարակվածներն արդեն դուրս են գրվել, նրանց մոտ ամեն ինչ նորմալ է: Իսկ մասնագետները շարունակում են աշխատել հիվանդության հնարավոր դեպքերի կանխարգելման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է ստացել Վահան գյուղում եւ Ճամբարակ քաղաքում զանգվածային թունավորման մասին: Բոլոր հիվանդները հայտնել են, որ նախօրեին ձեռք բերված թութ են կերել: Հիվանդների ընդհանուր քանակը հունիսի 6-ից դրությամբ կազմել է 55 հոգի: 51-ը Վահանից են, եւս 4-ը՝ Ճամբարակից:






