Վերջերս անասնաբույժները սկսել են օգտագործել մարդու ցողունային բջիջները կենդանիների բուժման համար: Վերջերս այսպիսի բուժումը փորձարկել են Ջորջիա նահանգի կլինիկաներից մեկում:

7 տարեկան լաբրադոր Էմման հետևի թաթերից մեկի լուրջ վնասվածք էր ստացել: Կենդանուն վիրահատեցին, ինչը բարելավեց նրա ինքնազգացողությունը, սակայն վերջնական բուժման համար նոր որոշում էր պետք: Այդ ժամանակ անասնաբույժ Ջո Գաստոնը խորհուրդ տվեց փորձել մարդու ցողունային բջիջների ներարկումը ևս մեկ վիրահատության փոխարեն:

Անասնաբույժի խոսքով՝ մարդու ցողունային բջիջների յուրահատկությունն այն է, որ դրանք կարող են ցանկացած այլ բջջի վերածվել: Իսկ կենդանիների աբդոմինալ ճարպից վերցված բջիջները կարող են դառնալ միայն մկաններ, ոսկորներ ու ճարպ: Իսկ ահա մարդու ցողունային բջիջները կարող են «վերստեղծել» մարմնի որոշ մասերը՝ նույնիսկ ավելի լավ, քան դա կանեին վիրաբույժները:

Էմմայի տերերը այնքան տպավորված էին այս բուժումից, որ բժշկի մոտ բերեցին նաև երկրորդ շանը:

Այսպիսի բուժումը, ի դեպ, արժե 1000 դոլար: