37-ամյա Տեա Ուիլսոնը անգլիական Շրոպշիրից մի առավոտ զարթնեց եւ զգաց, որ իր մարմինը ծածկված է կապտւոկներով: Նախօրեին նա ալկոհոլ չէր օգտագործել, չէր ընկել, նրան ոչ ոք չէր ծեծել: Ավելի ուշ պարզվեց, որ այդ կապտուկները… լեյկեմիայի ախտանիշներ են:
Կապտուկներն անհետացան մի քանի օր անց, ինչից հետո կինը դիմեց բժշկի, որը սկզբում նրա մոտ սխալմամբ տրոմբոցիտների ֆունկցիոնալ խախտում ախտորոշեց, որը երբեմն իսկապես կարող է կապտուկներ առաջացնել: Այնուհետեւ բժիշկն ուղեգրեց կնոջը ոսկրածուծի բիոպսիայի, որն էլ պրոմիելոցիտար լեյկոզ ախտորոշեց՝ արյան քաղցկեղի հազվադեպ տեսակ:
Այս հիվանդության հետ տարեկան 100 բրիտանացի է բախվում: Տեան ինտենսիվ քիմիաթերապիայի իրականացման համար հիվանդանոց տեղափոխվեց, քանի որ նրա արյունը չէր մակարդվում ինչպես հարկն է, ինչը կարող էր ներքին արյունահոսությունների հանգեցնել:
Ի զարմանս բժիշկների՝ վեց ամսի անց կնոջ մոտ ռեմիսիա սկսվեց: Այժմ կինը գումար է հավաքում՝ իր կյանքը փրկած հիվանդանոցին օգնելու համար:
Սուր լեյկեմիայի դեպքում քաղցկեղը շատ արագ է զարգանում, ինչը անհապաղ բուժում է պահանջում: Սուր պրոմիելոցիտար լեյկոզը միելոիդ լեյկոզի հատուկ ենթատեսակ է, որը իրենից ներկայացնում սպիտակ արյունային բջիջների չարորակ քաղցկեղային գոյացություն:






