Փենսելվանիա նահանգի սենատը գլխավոր բժշկի պաշտոնին նշանակել է 57-ամյա տրանսգենդեր կնոջը՝ 57-ամյա բժիշկ Ռեյչել Լեւինին (Rachel Levine), հայտնում է Reuters-ը:
Կողմ է քվեարկել 49 սենատոր, դեմ՝ ոչ ոք: Այսպես Լեւինը դարձավ առաջին տրանսգենդերը Փենսելվանիայի ողջ պատմության ընթացքում, որը կառավարական պաշտոն է զբաղեցնում: Նա զբաղվելու է առողջապահության զարգացման հարցերով, ինչպես նաեւ խորհրադտվություն է տրամադրելու դեմոկրատ նահանգապետ Թոմ Վոլֆին:
«Ես շնորհակալ եմ նահանգապետին իմ թեկնածությունն ընտրելու համար, ինչպես նաեւ սենատին՝ աջակցության համար», - նշեց բժիշկը:
Նախկինում Լեւինը երկու երեխաների հայր է եղել, ինչպես նաեւ ղեկավարել սննդակարգային վարքագծի խախտումներով տառապող դեռահասների համար նախատեսված կլինիկան: Լեւինը նաեւ խորհրդատվություն է տրամադրում դեռահասներին՝ սեռական իդենտիֆիկացիայի հարցերով: Ինքը Լեւինը ավարտել է սեռը փոխելու գործընթացը 2013-ին:
Նահանգի առողջապահության դեպարտամենտի կայքի համաձայն՝ Լեւինը Փենսփլվանիայի բժշկական քոլեջի մանկաբուժության եւ բժշկական հոգեբանության պրոֆեսոր է:






