22-ամյա Չաննան Պետրիդեսը Մեծ Բրիտանիայից տառապում է մուկովիսցիդոզով եւ նրան ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Սակայն նա հրաժարվել է սրտի ու թոքերի պատվաստումից՝ կյանքի մնացած մասը վայելելու եւ այն ամենը, ինչ չի հասցրել, անելու համար:

Այս հիվանդությունը աղջկամ մոտ ախտորոշվել էր այն ժամանակ, երբ նա ընդամենը երեք տարեկան էր, սակայն ակիտվորեն սկսեց դրսեւորվել այն ժամանակ, երբ լւրացավ աղջկա 19 տարին: Հիվանդությունն ախտահարում է թոքերն ու սիրտը:

«Մուկովիսցիդզոը նույնն է, ինչ փորձել շնչելը ձողիկով, երբ գլխիդ պոլիէթիլենային տոպրակ են հացգրել: Այդ պատճառով շատ հիվանդներ պատվաստումից հետո նորից են սվորում շնչել, քանի որ պարզապես սովոր չեն միանգամից այդքան շատ օդ շնչել», - պատմում է աղջիկը:

Բժիշկները նրան լավագույն դեպքում մեկ տարվա կյանք են խոստանում, սակայն օրգանների հաջող փոխպատվաստման դեպքում էլ վեց ամից անց օրգանները կարող են չգործել: Այդ պատճառով աղջիկը որոշեց հրաժարվել պատվաստումից եւ ջնջեց իր անունը դոնորային օրգաններ սպասողների ցանկից:  Նրա խոսքով՝ կարելի էր համաձայնվել վիրահատությանը, եթե այն քսան տարվա կյանք խոստանար, իսկ այսպես այն անիմաստ է դառնում:

«Ես գիտեմ, որ ռիսկի եմ գնում, սակայն ցանկանում եմ վայելել այն ժամանակը, որը դեռ ունեմ, այլ ոչ թե նստել եւ սպասել մի զանգի, որը կարող է երբեք էլ չլինի», - նշեց աղջիկը՝ հավելելով, որ նույնիսկ եթե մոտ ժամանակներս դոնոր գտնվի, փաստ չէ, որ փոխպատվաստումը ցանկալի արդյունքների կհանգեցնի: Բացի այդ՝ ինֆեկցիայի վտանգի պատճառով փոխպատվաստումից հետո աղջիկը չէր կարողանա անել այն ամենը, ինչի մասին երազում էր:

Մոտ ժամանակներս աղջիկը երազում է տեսնել Էդ Շիրանին, իչպես անցնել Brit Awards-ի կարմիր ճանապարհով: