Կալիֆորնիայի նահանգի Ասամբլեայի առողջապահական կոմիտեն ընդունեց դպրոցականների պարտադիր պատվաստման մասին աղմկահարույց օրենքը: Այժմ օրենքը պետք է քննարկի Ասամբլեան, ինչից հետո այն կուղարկվի նահանգապետ Ջերի Բրաունին:

Ինչպես հաղորդում են տեղական լրտավամիջոցները, 277 օրենքը, որը արգելում է պատվաստումների ստանդարտ ցանկ չունեցող երեխաներին այցելել հանրային վայրեր, ընդունվել է առողջապահության կոմիտեի կողմից ձայների մեծամասնությամբ:

Հանրային քննարկումները (երեխաների ծնողների ցույցերի հետ մեկտեղ) տևեցին 6 ժամ: Չնայած այս ամենին՝ օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Կողմ են եղել կոմիտեի 12 ներկայացուցիչ, դեմ՝ 6-ը: