Այսօր, ժամը 14.00-ին Աէրոֆլոտ- ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երեւան չվերթով աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղեւորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիջան ջերմություն, ընդհանուր թուլություն եւ տենդի նախանշաններ։ Որպես մալարիայով կասկածելի հիվանդ բժիշկ-համաճարակաբանները կազմակերպել են նրա հոսպիտալացումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արեւադարձային մալարիա։ ՀՀԱՆգլխավորինֆեկցիոնիստԱրաԱսոյանը ժամը 21.30-ի դրությամբ հիվանդի վիճակը գնահատել է միջին ծանրության։ Ջերմությունը 39.5 աստիճան` ինչը բնորոշ է արեւադարձային մալարիային։ Հիվանդն ապահովվել է անհրաժեշտ դեղերով, ստանում է չափորոշիչներով սահմանված բուժում։
Հիվանդի հոսպիտալացման եւ բուժման աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողությամբ։






