81-ամյա Մերի Սթյուարտը տառապում է էմետոֆոբիայով՝ շատ հազվադեպ հիվանդությամբ, որը բնութագրվում է փսխելու նկատմամբ սարսափով:  Այդ ֆոբիայի պատճառով նա ժամանակին հրաժարվեց երեխա ունենալուց (վախենում էր, որ հղիության ընթացքում նրա սիրտը կարող է խառնել):

1981 թվականին Մերիի մոտ ձվարանների քաղկցեղ ախտորոշվեց, եւ բժիշկներն առաջարկեցին քիմիաթերապիա անել, որի կողմնակի ազդեցություններից է սրտխառնոցը: Կինը հրաժարվեց բուժումից: Բարեբախտաբար, հիվանդությունը հաջողվեց հաղթահարել առանց քիմիաթերապիայի: 1999 թվականին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվեց, որը հաջողվեց բուժել լամպէկտոմիայի եւ ճառագայթման միջոցով:

Կինը տառապում է էմետոֆոբիայով 75 տարի, որի պատճառով թողեց դպրոցը, քանի որ վախենում էր, որ երեխաները կարող են հանկարծակի սրտխառնոցի պատճառ դառնալ: Եվ միայն 2012-ին, երբ կնոջ ամուսին՝ Էդգարը (առաջին նկարի վրա) մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, կինը որոշեց դիմել մասնագետներին: Նա համացանցում «Բուժիր քո էմատոֆոբիան» գիրքը գտավ եւ կապնվեց դրա հեղինակ Ռոբ Քելլիի հետ (երկրորդ նկարում): Բժիշկ Քելիին շատ հետաքրքիր էր ծանոթանալ ծանր այս ֆոբիայի զոհ դարձած մարդու հետ:

Ամեն սեանսի հետ Մերիի ինքնազգացողությունը բարելավվում էր, եւ այժմ նա ափսոսում է, որ կորցրեց իր կյանքի 75 տարիները ինչ-որ անհասկանալի բանի նկատմամբ վախի պատճառով եւ հրաժարվեց ամենակարեւորից: