Չորսամյա Բո Օգեստը անգլիական Վորչեսթերից քիչ էր մնում զրկվեր ոտքերից հասարակ ջրծաղիկի նկատմամբ շատ հաղվադեպ ռեակցիայի պատճառով՝ բարդացման, որը հայտնի է purpura fulminans ամվանումով: Նրա վերջույթները սեւացան, ծածկվեցին մեծ կապտուկներով, որոնց պատճառով հյուսվածքները սկսեցին մահանալ:

Աղջիկը երկուս ու կես շաբաթ անցկացրեց հիվանդանոցում եւ մաշկի փոխպատվաստման երեք վիրահատության ենթարկվեց: Բժիշկների խոսքով՝ ջրծաղիկի դեմ պայքարելու համար աղջկա օրգանիզմում արտադրվող հակամարմինների պատճառով S սպիտակուցի պակաս ի հայտ եկավ, որի պատճառով էլ արյունը նորմալ չէր մակարդվում: Դա հանգեցրեց նրան, որ բազմաթիվ կապտուկները նեկրոզի վտանգ առաջ բերեցին:

Երեխայի ծնողներին բժիշկները խորհուրդ տվեցին պպատրաստվել աղջկա ոտքերի անդամահատմանը, իսկ եթե դա էլ չօգներ, երեխային մահ էր սպառնում: Բարեբախտաբար, աղջկան հաջողվեց փրկել, եւ այժմ նա նորից սովորում է քայլել՝ հաշմանդամի սայլակում երկար ժամանակ անցկացնելուց հետո:

Ընդհանուր առմամբ վերջին ամիսներին նրան 12 անգամ ընդհանուր ցավազրկում են արել, մաշկի փոխպատվաստում, ինչպես նաեւ պլազմայի ներարկում: Մեկ տարվա ընթացքում Բոն ստիպված կլինի հատուկ կոմպրեսիոն կոլգոտկաներ, սակայն ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, գնում մանկապարտեզ, որտեղ առանց ամաչելու է ցույց է տալիս ընկերներին իր սպիները: