Մերձարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսից (MERS) մահացածների քանակը Հարավային Կորեայում հասել է տասի, հայտնում է Ռյոնխապ գործակալությունը:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է այն մասին, որ վարակվածների քանակն էլ հասել է 122-ի: Իսկ հիվանդանալու ռիսկի պատճառով կարանտինում գտնվողների քանակն արդեն 3.4 հազար մարդ է կազմում: Հիվանդության կանխարգելման նպատակով 2.2 հազար ուսումնական հաստատություն է փակվել:

Երկրի կառավարությունը հարապարակել է այն 29 հիվանդանոցների ցանկը, որտեղ բուժվում էին վիրուսով վարակվածները, քանի որ, երկրի առաղջապահության նախարարության տվյալներով՝ ներհիվանդանոցային վարակման բոլոր դեպքերը տեղի են ունեցել այն պատճառով, որ առաջին հիվանդացածները չեն իզոլացվել ինչպես հարկն է:

Ամբողջ աշխարհում, ԱՀԿ հունիսի 9 դրությամբ արձանագրած տվյալներով՝ արձանագրվել է վարակման 1218 դեպք, մահացել է 449 մարդ: