Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 11 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վարակվել է եւս չորս մարդ, ինչի արդյունքում վարակվածների ընդհանուր քանակը կազմել է 126 մարդ:

Հիվանդության բռնկումը տեղի ունեցավ մայիսի կեսերին: Երկրում փակվեցին հարյուրավոր ոսւոմնական հաստատություններ, հազարավոր զբոսաշրջիկներ հրաժարվեցին երկիր այցելելուց:

MERS վիրուսը առայժմ բավականաչափ ուսումնասիրված չէ, գիտնականները դեռեւս չեն պարզել դրա ծագումն ու այն, թե ինչպես է վիրուսը փոխանցվում: Արդյունավետ բուժում առայժմ չկա: