Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է ազատվել ավելորդ քաշից, եթե Դուք նույնիսկ 50-անց եք:  Բանն այն է, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ դաշտանադադարից հետո աճում է կրծքագեղձի քաղկցեղի հավանականությունը՝ նորմալ քաշ ունեցող կանանց համեմատ:

Ինչպես հայտնում են Women’s Health Initiative-ի գիտնականները, նրանց անցկացրած կլինիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղը նույնիսկ ավելի ու ագրեսիվ է ու արագ աճող՝ այն կանանց համեմատ, որոնց քաշը նորմայի սահմաններում է: Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղը կարող է տարածվել նաեւ ավիշների եւ այլ օրգանների վրա եւ ավելի դժվար է բուժվում:

Բժիշկ Մերիեն Նյեհաուզերը Fred Hutchison Cancer Research Center-ից ու գործընկերները հետազոտել են հետդաշտանադադարային փուոլւմ գտնվող կանանց, չափել նրանց հասակը, քաշը եւ մարմնի զանգվածի ինդեքսը: Նույն այդ կանաք հետազոտվել են նաեւ 13 տարի անց եւ կրծքագեղձի քաղցկեղի 3388 ինվազիվ դեպք է արձանագրվել՝ հիմնականում այն կանանց մոտ, ովքեր ճարպակալում կամ ավելորդ քաշ ունեին:

Գիտնականները նաեւ պարզել են հետեւյալը.

  • Ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղկցեղի զարգացման հավանականությունը շատ ավելի բարձր է՝ այն կանանց համեմատ, որոնց քաշը նորմայի շրջանակներում (մարմնի զանգվածի ինդեքսն էլ չի գերազանցում 25-ը):
  • Ճարպակալում ունեցող կանանց մոտ մարմնի զանգվածի ինդեքս՝ 35) քաղցկեղի հավանականությունը 58 տոկոսով ավել էր՝ նորմալ քաշ ունեցող կանանց համեմատ:
  • Առողջությանը վերաբերվող կանխատեսումները ճարպակալում ունեցող մարդկանց մոտ շատ ավելի վատն են, քանի որ նրանց մոտ ուռուցքները սովորաբար ավել մեծ չափսի են լինում, ախտահարվում են ավիշներն ու մնացած օրգանները:
  • Նորմալ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը եւս աճում է, եթե նրանք 13 տարվա ընթացքում իրենց քաշի 5 տոկոսից ավելին էին հավաքւմ:
  • Հորմոնալ թերապիան ոչ մի կերպ չէր ազդում քաշի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ կապի առկայության վրա: