Դեպքերի մեծամասնությունում մանկական վիտամինային հավելումների միջին պարունակությունը գերազանցում է խորհուրդ տրվող դեղաչափը, հաստատել են բժիշկները:

Նոր հետազոտության համար, Մայքլ Մադդենը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են սննդային հավելումների պիտակների վրա գրված տեղեկատվությունը: Մադդենը հետազոտության առաջատար հեղինակն է Փենսիլվանիա նահանգի, Լեյք Էրի օստեոպաթիկ բժշկության քոլեջից, հաղորդում է Fox News-ը։

Նրանք ուսումնասիրել են 12 ամսականից  փոքր երեխաների համար նախատեսված  21 հավելումների եւ  12 ամսականից մինչեւ չորս տարեկան երեխաների համար նախատեսված 172 հավելումների պիտակներ:

Ընդհանուր առմամբ նրանք ուսումնասիրել են կրծքի հասակի երեխաների համար նախատեսված  ինը առանձին վիտամինային հավելում եւ 14 սննդային հավելում՝ նախատեսված բարձր տարիքի երեխաների համար:

Նրանք բացահայտել են, որ վիտամին D-ն միակ վիտամինն է եղել, որը  երկու տարիքային խմբերի համար նախատեսված սննդային հավելումներում չի գերազանցել նորման:

Բարձր տարիքի երեխաների համար նախատեսված  հավելումներում վիտամին C-ի մակարդակը հինգ անգամ բարձր է եղել խորհուրդ տրվող թվից: