Հարավային Կորեայում հաստատվել է մեձարեւելյան շնչառական վիրուսի համախտանիշի (MERS)՝ հիվանդանոցից դուրս փոխանցման առաջին դեպքը՝ այն բանից հետո երբ վարակվել էր շտապ օգնության մեքենայի վարորդը, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները:

Մինչեւ հիմա համարվում էր, որ վիրուսը մարդուց մարդ է փոխանցվում միայն բուժհաստատությունների պատերից ներս:

Վերջին օրերին Հարավային Կորեայում 12 մարդ է վարակվել: Երկրի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարակվածների թվում է շտապ օգնություն մեքենայի վարորդը, որը հունիսի 5-ին եւ 6-ին վարակվածներին հիվանդանոց էր տեղափոխել: Հարավային Կորեայի առողջապահության նախարարության եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկրում 138 վարակված մարդ կա, որից 14-ը մահացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնում էր Ռյոնխապ գործակալությունը, տնային իզոլացման պայմաններում է գտնվում 3.68 հազար մարդ, եւս 1.25 հազարը արդեն դուրս են եկել կարանտինից:

Ինֆեկցիայի տարածման կանխարգելման համար երկրում փակվել է 69 մանկապարտեզ եւ 57 դպրոց: Սակայն, եկող շաբաթից սկսած, մանկական հաստատությունների ղեկավարները կարող են ինքնուրույն որոշել՝ վերսկել գործունեությունը թե ոչ: Երկրի կառավարությունը 360 միլիոն դոլար է խոստացել ինֆեկցիայի պատճառած վնասների հատուցման համար: