Սեուլում շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՀԿ եւ Հարավային Կորեայի կառավարության՝ MERS վիրուսի դեմ պայքարի համատեղ հանձնաժողովի հայտարարել է, որ հիվանդությունը արագ հաղթահարել չի ստացվի: Պետք է նախապատրաստվել հիվանդության տարածմանը:
Ասուլիսի ընթացքում հայտարարվեց նաեւ, որ պետք է շատ խիստ սահմանափակել հիվանդների եւ նրանց հետ շփում ունեցածների՝ երկրի սահմանները լքելու հնարավորությունը, քանի որ դա կօգնի կանխել վիրուսի տարածումը:
«Նոր վարակումների կանխարգելման համար պետք է պարզել ամեն նոր վարակվածի ունեցած շփումները, կարանտին տեղափոխել նրանց հետ շփում ունեցածներին: Մասնավորապես, պետք է շատ խիստ սահմանափակել վարակվածների եւ նրանց հետ շփում ունեցածների՝ երկրի սահմանները լքելու հնարավորությունը», - մեջբերում են հարավկորեական լրատվամիջոցները ԱՀԿ հայտարարությունը:
Քանի որ Հարավային Կորեայում իրավիճակը բարդանում է բնակչության տեղաշարժի ծավալներով, արդյունքի հասնելու համար շաբաթներ կպահանջվեն, կարծում է համատեղ հանձնաժողովը:
«Չի կարելի ակնկալել, որ խնդիրը կհաջողվի լուծել շատ արագ… Կորեական իշխանությունները պետք է զգոն լինեն այնքան ժամանակ, մինչեւ ստեղծված իրադրությունը հնարավոր լինի հաղթահարել», - հայտնում են փորձագետները:
ԱՀԿ գլխավոր տնօրենի՝ առողջապահության անվտանգության հարցերով օգնական Քեյձի Ֆուկուդան նշեց, որ հիվանդության տարածմանը Հարավային Կորեայում մեծապես նպաստեց բուժհաստատությունների եւ շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ հիվանդներին այցելելու պրակտիկան:
Նա հավելեց, որ, մեձարեւելյան շնչառական վիրուսի համախտանիշը (MERS) չի ձեւափոխվում: Դա հենց այն վիրուսն է, որը հայտնաբերվել է Մերձավոր Արեւելքում:
Հիշեցնենք, որ, Կորեայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վարակվել է 138 մարդ, 14-ը մահացել է:






