Իտալացի վիրաբույժ Սերժիո Կանավերոն, որը պատրաստվում է գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունն իրականացնել, եւ ռուսաստանցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որը պատրաստ է այդպիսի վիրահատություն անցած աշխարհում առաջին մարդը դառնալ, հանդիպել են ԱՄՆ-ում:
Կանավերոն Սպիրիդոնովի ներկայությամբ գործընկերների համար այն տեխնոլոգիայի շնորհանդեսով է հանդես եկել, որի միջոցով մոտավորապես երկու տարի անց պատրաստվում է իրականացնել վիրահատությունը: Որոշ փորձագետները թերհավատորեն են վերաբերվում Կանավերոյի զեկույցին: Նրանց խոսքով՝ վիրահատությունը տեսականորեն հնարավոր է, սակայն տեխնոլոգիաները դեռեւս մինչեւ վերջ մշակված չեն:
Ինքը Սպիրիդոնովը հայտնել է, որ նախկինի պես հավատացած է, որ վիրահատությունը հաջող կանցնի:
«Մենք մեծ համատեղ ապագա ունենք: Ես եւ Սերժիոն ամեն ինչ անելու ենք, որ այս պլանները իրականություն դառնան: Ես չեմ վախենում: Ես ինժեներ եմ եւ հասկանում եմ, որ կան քայլեր, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար, եւ մենք կձեռնարկենք այդ քայլերը», - լրագրողների հետ զրույցում նշեց Վլադիմիր քաղաքում բնակվող ծրագրավորողը:
Հիշեցնենք՝ Կանավերոն պատրաստվում է 2017 թվականին իրականացնել գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը: Փոխպատվաստման առաջին թեկնածուն դարձավ Վալերի Սպիրիդոնովը, ով մկանային ատրոֆիայի պատճառով գրեթե չի կարողանում շարժվել:






