Հարավային Կորեայում վերջին օրերի ընթացքում եւս երկու մարդ է մահացել մերձարեւելյան շնչառական համախտանիշից (MERS), իսկ վարակվածների ընդհանուր քանակը հասել է 150-ի: Այս մասին է հայտնում Կորեային առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, հիվանդության զոհերի ընդհանուր քանակը Հարավային Կորեայում 16 մարդ է կազմել: Իսկ 17 վարակվածների վիճակը, ըստ Կորեայի ԱՆ-ի գնահատվում է որպես «ոչ կայուն»:
Երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում վիրուսի տարածումը կանխելոու համար. ավելի քան 5.2 հազար մարդ, որոնք շփում են ունեցել MERS-ով վարակվածների հետ, գտնվում են կարանտինում, փակվել է ավելի քան 2 հազար դպրոց եւ նախադպրոցական հաստատություն, իսկ գրեթե բոլոր զանգվածային միջոցառումները՝ արգելվել:
ԱՀԿ տվյալներով՝ Հարավային Կորեայում վիրուսի տարածումը սահմանափակվում է բուժհաստատություններով, որտեղ գտնվում են դրանով վարակվածները: Մարդիկ վարակվում են իրենց հիվանդ բարեկամներին այցելելու ընթացքում, վարակվում է բուժանձնակազմն ու հիվանդանոցում գտնվող այլ պացիենտները:
Սակայն վերջերս գրանցվել է բուժհաստատությունների պատերից դուրս վարակման առաջին դեպքը http://med.news.am/arm/news/6496/hastatvel-e-mers-virusi-hivandanocneric-durs-pokhancman-arajin-depqy.html
Վիրուսի տարածման «էպիկենտրոն» է համարվում Samsung բժշկական կենտրոնը Սեուլում, որտեղ վարակման ավելի քան 70 դեպք է արձանագրվել:






