ԱՄՆ-ում կարող է վաճառքում հայտնվել «կանացի վիագրան»՝ բացառիկ միջոց, որը թույլ է տալիս ինտեսիվացնել կանանց սեռական ցանկությունը: Վերջին նիստի ընթացքում ամերիկյան Food and Drug Administration -ը (FDA) քվեարկեց 18:6 եւ խորհուրդ տվեց համապատասխան մարմիններին հավանության արժանացնել այս միջոցը:
Ֆլիբանսերինը, որը պարունակվում է նոր «վարդագույն» հաբերում, ազդում է ոչ այնպես, ինչպես բոլորին հայտնի վիագրան: Այն ազդում է անմիջապես ուղեղի վրա՝ ավելացնելով դոպամինի եւ նորեպինեֆրինի՝ սեռական ցանկությունների համար պատասխանատու քիմիական նյութերի քանակը:
2010 թվականից մինչ այսօր FDA-ն հասցրել էր երկու անգամ քվեարկությամբ մերժել այս դեղորայքը, որը, գիտնականների խոսքով, լուրջ կողմնակի ազդեցություն չունի: Մյուս կողմից, ալկոհոլի հետ համակցվելու դեպքում այն կարող է հանգեցնել զարկերակային ճնշման խնդիրներին եւ նույնիսկ գիտակցության կորստին:
Բացի այդ՝ դեռեւս ստույգ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպիսին կլինի այս դեղորայքի երկարաժամկետ ազդեցությունը կանանց վրա: Մյուս կողմից, ինչպես նշում են որոշ մասնագետները, կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք ազդում են ուղեղի քիմիական նյութերի վրա եւ ավելացնում են նույն այդ հորմոնների քանակը: Եվ ոչ մի բացասական ազդեցություն չունեն:
Դեղորայքը հավանության արժանացնելու հարցի մեջ պարզություն կմտցվի ամառվա վերջում:






