Եվս երկու հոգի է մահացել շնչառական համախտանիշից (MERS), իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 17-ի:
Նաեւ բացահայտվել է կորոնավիրուսով վարակման հինգ նոր դեպք, հայտնում է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Հիշեցնենք, որ վարակվածների ընդհանուր քանակը այս պահին կազմում է 150 մարդ: Կորոնավիրուսի տարածման մտավախություններից ելնելով՝ փակվել է 2.2 հազար կրթական հաստատություն, իսկ մոտավորապես 4.8 հազար մարդ կարանտին է տեղափոխվել:
Երկրի կառավարությունը հրապարակել է այն 55 հիվանդանոցների ցանկը, որտեղ բուժում են ստացել վիրուսով վարակվածները, քանի որ, առողջապահության նախարարության տվյալներով, վարակման բոլոր դեպքերը՝ ներառյալ վերջին դեպքերը, տեղի են ունեցել հիվանդանոցներում այն պատճառով, որ չենառաջին վարակվածների ինչպես հարկն է չեն իզոլացվել:
Հիշեցնենք, որ MERS-ը վաղ փուլում ոչ մի ախտանիշ չի դրսեւորում: Վարակման ռիսկի խմբում են գտնվում թուլացած իմունիտետով, թոքերի քրոնիկ հիվանդությամբ, դիաբետով կամ երիկամային անբավարարությամբ մարդիկ: Վիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, ինչպես գոյությունը չունի նաեւ հստակ բուժում:






