Սեուլի Samsung (Seoul Samsung Medical Center) բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը մայիսի 27-ին վարակվել էր մերձարեւելյան շնչառական վիրուսի համախտանիշով, սակայն մինչեւ հունիսի 10-ը շարունակում էր աշխատել, հայտնում է ճապոնական Կիոդո լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեային առողջապահության նախարարությանը:

Այն մասին, հացրեց արդյոք բժիշկն այս օրերի ընթացքում վարակել մնացածներին, չի նշվում:

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ մարդկանց մեծամասնությունը վարակվել է MERS-ով կլինիկաներում՝ օրինակ, հիվանդ բարեկամների տեսակցության գալու ժամանակ: Ընդ որում՝ հիվանդացածների կեսը՝ մոտավորապես 71 մարդ, վարակվել են Սեուլի Samsung բժշկական կենտրոնում, որտեղ է հայտնաբերվել են վարակման առաջին դեպքերը: Հիվանդության տարածման հիմնական պատճառը վիրուսի տարածումը կանխելու արդյունավետ միջոցների բացակայությունն էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակվել է նույն այդ հոսպիտալի շտապ օգնության մեքենայի վարորդը, որը շարունակում էր աշխատել՝ անտեսելով հիվանդության առաջին ախտանիշները: Արտահիվանդանոցային առաջին վարակման փաստի, որի մասին վերջերս էր հայտնի դարձել, էլ ավելի է իրական է դարձնում վիրուսի տարածման հավանականությունը:

Հիշեցնենք, որ MERS-ը վաղ փուլում ոչ մի ախտանիշ չի դրսեւորում: Վարակման ռիսկի խմբում են գտնվում թուլացած իմունիտետով, թոքերի քրոնիկ հիվանդությամբ, դիաբետով կամ երիկամային անբավարարությամբ մարդիկ: Վիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, ինչպես գոյությունը չունի նաեւ հստակ բուժում:

Հիշեցնենք, որ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօր վարակվածների թիվը հասնում է 150-ի: 5.2 հազար մարդ կարանտին է տեղափոխվել: Ներկայումս 17 մահվան էլք է արձանագրվել: