Պլաստիկ վիրահատության ընթացքում տեղի ունեցած բժշկի կոպիտ սխալից հետո անգլիացի Դոուն Նայթը կորցրել է աչքերը փակելու հնարավորությունը: Իսկ վիրահատությունն իրականացրած վիրբույժն իրեն սնանկ է հայտարարել:
Անգլուհին պլաստիկ վիրահատության է ենթարկվել 2012 թվականին Բիրմինհեմի Dolan Park կլինիկայում: Կինը նույնիսկ «հետվիրահատական ցմահ խնամքի» փաթեթ էր գնել The Hospital Group ընկերությունից, որը ղեկավարում է կլինիկան եւ վճարել 3500 ֆունթ պլաստիկ վիրահատության համար:
Սակայն վիրահատության ընթացքում բժշկի գործած կոպիտ սխալից հետո կինը կորցրել է աչքերը թարթելու հնարավորությունը: Դոունը հույս ուներ, որ այս պրոցեդուրան կօգնի իրեն ավելի ինքնավստահ դառնալ, քանի որ քաշի կորուստից հետո նրա մարմնի վրա ծալքեր ի հայտ եկան: Իքնավստահություն հաղորդելու փոխարեն, սակայն, վիրահատությունը դժոխքի վերածեց նրա կյանքը:
«Հետվիրահատական ցմահ խնամքը», պարզվեց, հասարակ խաբերություն է, քանի որ ընկերությունը հրաժարվում է վճարել որեւէ հատուցում բժշկի գործած սխալի համար: Իսկ ահա Առնալդո Պագանելին (Arnaldo Paganelli)՝ իտալացի բժիշկը, որը իրականացրել է վիրահատությունը, ընդհանրապես իրենց սնանկ հայտարարեց՝ հավելելով, որ նույնիսկ բրիտանական ապահովագրություն չունի: Այսպես, բժշկից էլ հատուցում ստանալ չի ստացվի
Իսկ ահա կլինիկան, որտեղ կինը վիրահատվել էր, շարունակում է իր գործունեությունը եւ նույնիսկ գովազդում է իր ծառայությունները: Այս ընթացքում կնոջ առողջությունն անըդնհատ վատթարանում է: Նրա մոտ արդեն իսկ աբսցես են գտել ձախ աչքի մեջ, եւ շուտով նա ընդհանրպես կզրկվի տեղությունից:
Կինը ստիպված է ձեռքերով իջեցնել իր կոպերը քնելուց առաջ եւ նույն կերպ բացել դրանք առավոտյան:
Պլաստիկ վիրաբույժները հայտարարել են, որ պետք է թարթիչների շրջանում մաշկի փոխպատվաստում անել, սակայն այս վիրահատությունը շատ թանկ արժե, իսկ կինն էլ այդքան գումար չունի:









