Մոծակների դեմ ոչ բոլոր քսուկներն են արդյունավետ, և ոչ բոլորն են կարող պաշտպանել Ձեզ անցանկալի խայթոցներից: Սակայն կարևոր է ոչ միայն ճիշտ քսուկ ընտրելը, այլ նաև դրա ճիշտ օգտագործումը:
Ահա մի քանի խորհուրդ մասնագետներից.
- Քսեկ այն մաշկի միայն բաց հատվածների վրա, կամ միայն հագուստի վրա: Երբեք մի քսեկ այն հագուստով ծածկված մաշկի վրա: Պետք չէ քսել այն վերքերի կամ մաշկային բորբոքումների վրա:
- Եթե պետք է քսել այն դեմքի վրա, սկզբում մշակեք դրանով ձեռքերը, և նոր միայն՝ դեմքը: Խուսափեք քսուկի՝ աչքերի կամ բերանի մեջ հայտնվելուց:
- Մի օգտագործեք քսուկը սնվելուց հետո:
- . Եթե խայթոցից հետո Դուք դժվարությամբ եք շնչում, առկա է այտուցում, ցավ կրծքավանդակում, փսխում և այլ ախտանիշները, դիմեք բժշկի:
- Դիմեք բժշկի նաև, եթե քսուկի նկատմամբ ալերգիա ունեք:
Մոծակի խայթոցը ոչ միայն տհաճ է, այլ նաև վտանգավոր, զգուշացնում են մասնագետները, քանի որ այդպիսի խայթոցները կարող են նպաստել հիվանդությունների տարածմանը:






