Լոս Անջելես Ֆիջիից ժամանած Fiji Airways ինքնաթիռի 12 ուղևոր հոսպիտալացվել են՝ ինքնազգացողության վատթարացման և ստամոքսի ցավերի ախտանիշներով: Այս մասին է հայտնում ABC հեռուստաալիքը:
«Fiji Airways-ի ինքնաթիռը 272 ուղևորներով ժամանել է Ֆիջիից Լոս Անջելես երկուշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, - հայտնում է վերոնշյալ հեռուստաալիքը, - վայրէջքից հետո 12 մարդ հայտնել է ստամոքսի շրջանում ունեցած ցավերի մասին»:
Բոլոր 12 ուղևորները հոսպիտալացվել են, իսկ մնացածներին արգելվել է լքել ինքնաթիռը:
Այն բանից հետո, երբ պարզվեց, որ հոսպիտալացված ուղևորները գտնվել են Ֆիջիում՝ միևնույն հյուրանոցում, և, հնարավոր է, պարզապես թունավորվել են, ինքնաթիռում մնացած ուղևորներին թույլ են տվել դուրս գալ:






