Տեսս Հոլիդեյը Մեծ Բրիտանիայի առաջին սուպերմոդելն է, որը պայմանագիր է ստորագրել մոդելային գործակալության հետ: Նա հայտնվում է նորաձեւության բազմաթիվ արշավներում՝ մարտահրավեր նետելով գեղեկության՝ գոյություն ունեցող չափանիշներին:
Նիհարելու մասնագետ Սթիվ Միլերին դուր չի գալիս այն դրական վերաբերմունքը, որին արժանանում է 26 համարի շորեր հագնող 29-ամյա մոդելը: Նրա խոսքով՝ սխալ է մտածել, որ մարդը կարող է լինել միաժամանակ գեր ու չքնաղ:
«Մենք դժվար թե ցանկանանք տեսնել plus size ամերիկուհուն, որը Մեծ Բրիտանիայում գովազդում է ֆասթ ֆուդն ու յողոտ մթերքի նկատմամբ իր սերը, - նշում է Միլերը, - Տեսսը մարտահրավեր է նետում նորաձեւության ինդուստրիայի՝ գեղեցկության մասին պատկերացումներին, եւ կարծում է, որ կարելի է գեր ու չքնաղ լինել, իսկ ճարպը ընդհանրապես գեղեցիկ չէ, ճարպը վտանգավոր է»:
Մասնագետի կարծիքով՝ փորձել ցույց տալ, որ ճարպակալումը նորմալ երեւույթ է, ճիշտ չէ եւ վտանգավոր, քանի որ ճարպակալում ունեցող մարդիկ գտնվում են ռիսկի խմբում, իսկ կյանքի սպասվելիք տեւողությունը շատ ավելի կարճ է, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ:
«Իհարկե, շատ նիհար լինելը պակաս վտանգավոր չէ, սակայն, քանի որ ճարպակալումն այսօր չափազանց տարածված է, Տեսսի կողմից գովազդվող ճարպի չափաքանակները շատ վտանգավոր են», - նշում է Սթիվ Միլերը:
Տեսսն այսօր համարվում է plus size ամենամեծ պահանջարկ ունեցող մոդելը եւ նկարահանվում է հագուստի շատ ու շատ պահանջված բրենդերի համար:
Տեսսն, ի դեպ, բավականին առողջ ապրելակերպ է վարում: Շաբաթական չորս անգամ հաճախում է մարզասրահ, զբաղվում է լողով, գնում արշավների:






