Բրիտանական դատարանը արգելել է կնոջը օգտագործել իր մահացած դստեր սառեցված ձվաբջիջները թոռներ ունենալու համար: Իր որոշումը դատարանը հիմնավորում է նրանով, որ հայտնի չէ, ինչպես կվերաբերվեր կինը իր ձվաբջիջների այսպիսի  օգտագործման գաղափարին:

Կինը մահացել է 2011 թվականին 28 տարեկան հասակում: Դրանից առաջ նա սառեցրել էր իր ձվաբջիջները, սակայն չի նշել՝ ինչ նպատակով:

Մահացած կնոջ մայրը որի անունը չի նշվում, եւ նրա ամուսինը ցանկանում էին ուղարկել սառեցված ձվաբջիջները ԱՄՆ-ի կլինիկաներից մեկը, որտեղ դրանք կբեղմնավորվեին եւ կփոխպատվաստվեին: Սակայն, քանի որ չկային անմիջական ապացույցներ, որ մահացած կինը հենց այս կերպ էր ցանկանում օգտագործել իր ձվաբջիջները, դատարանը թույլ չի տվել կնոջը դա անել: