Բժշկից կարեւոր տեղեկությունները թաքցնելու փորձը կարող է թանկ նստել պացիենտի վրա, զգուշացնում է Ջո Կոլելան:
Ահա 7 բան, որը, բժիշկների խոսքով, որ մի դեպքում չի կարելի թաքցնել:
1. Դուք սննդային հավելումներ եք ընդունում
Ձեր բժիշկը պետք է ամեն ինչ իմանա Ձեր կողմից օգտագործվող դեղորայքների մասին՝ որպեսզի կարողանա պարզել, արդյոք դրանց փոխազդումը իր կողմից նշանակվող դեղերի հետ անվտանգ է:
2. Մեզի կամ կղանքի մեջ արյուն կա
Մարդիկ չեն սիրում խոսել այսպիսի երեւույթների մասին, սակայն դրանք եւս չի կարելի թաքցնել բժշկից: Արյունը կարող է քաղցկեղի ախտանիշ լինել, եւ, եթե այն ժամանակին հայտնաբերվի, բուժումը կարող է օգնել:
3. Չեզ մտահոգում են համացանցում հանդիպած տեղեկությունները
Եթե Դուք որեւէ տեղեկություններ են քաղել համացանցից, անպայման խոսեք Ձեր բժշկի հետ: Թող նա բացատրի, վերաբերվում են արդյոք այդ տեղեկությունները Ձեր դեպքին թե ոչ:
- Դուք վատ եք սնվում եւ չեք մարզվում
Շատ մարդիկ չեն ասում իրենց բժիշկներին, որ վատ են սնվում եւ չեն մարզվում, քանի որ ամաչում են խոստովանել, որ անառողջ ապրելակերպ են վարում:
5. Դուք դեպրեսիա կամ այլ մենթալ ախտանիշներ ունեք
Եթե Դուք նմանատիպ խնդիրներ ունեք, Ձեր բժիշկը առաջինը պետք է առաջինը իմանա դրա մասին:
6. Դուք դադարել եք դեղեր ընդունել
Մարդիկ շատ հաճախ դադարում են ընդունել իրենց նշանակած դեղերը եւ չեն հայտնում այդ մասին իրենց բժշկին: Դա շատ վտանգավոր է, պնդում է բժիշկ Կոլելլան խորհուրդ տալիս անպայման պատմել այդ մասին Ձեր բժշկին:
7. Դուք կորցրել եք հետաքրքրությունը սեքսի նկատմամբ
Լիբիդոյի նվազումը կարող է լուրջ ախտանիշ լինել, որը վկայում է անոթների կամ առողջական մի շարք այլ խնդիրների մասին






