Դեմքի սափրումը կարող է օգնել կանանց ազատվել կնճիռներից եւ երիտասարդացնել մաշկը, պնդում են որոշ կոսմետոլոգներ:
Նրանց խոսքով՝ այս միջոցը ոչ լազեր է պահանջում, ոչ էլ ասեղ, եւ այդ պատճառով շատ մատչելի է:
«Դեմքի սափրումը մեխանիկական թեփոտման տարբերակներից մեկն է, - նշում է բժիշկ-կոսմետոլոգ Մելանի Պրիսնը ԱՄՆ-ից, - սափրվելու ընթացքում հեռացվում են մահացած բջիջները, ինճպես նաեւ ամենաբարակ մազերը: Եթե դուք բշտիկներ կամ ակնե չունեք, ապա սափրվելը միանգամայն անվտանգ է եւ կարող է օգնել երիտասարդացնել մաշկը»:
Շատերը վախենում են, որ այս պրոցեդուրայից հետո մազերը կսկսեն ավելի ինտենսիվ աճել, սակայն դա տեղի չի ունենում:
Մելանի Պրինսի խոսքով՝ հին ասիական քաղաքակրթություններում ընդունված էր կանանց սափրվելը:
Այսօր այս ծառայությունն առաջարկում են նաեւ գեղեցկության որոշ սրահներում: Այն արժե մոտ 95 դոլար:






