Հարավային Կորեային բժիշկները փոխներարկել են MERS վիրուսը տարած մարդկանց պլազման այդ վիրուսով տառապող երկու հոգու, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քվոն Ջուն-ուկը (Kwon Jun-wook):
«Երկրի մասնագետները բավարար տվյալներ չունեն պլազմայով բուժման արդյունքների մասին», - նշել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ համոզված է երկրի բուժանձնակազմի բարձր մասնագիտական կարողությունների մեջ:
Պլազմայի փոխներարկումը փորձարարական մեթոդ է, որն օգտագործվում է կորոնավիրուսի բուժման գոյություն ունեցող մեթոդների հետ մեկտեղ: Այն նախկինում օգտագործվել է ատիպիկ պնեվմոնիայի ծանր դեպքերի բուժման համար: Ինչքան արդյունավետ կլինի այն MERS-ի դեպքում, պարզ չէ:
Հիշեցնենք, որ MERS-ը զարգացման վաղ փուլում ախտանիշներով չի դրսեւորվում: Ռիսկի խմբում են գտնվում թուլացած իմունիտետով մարդիկ, թոքերի քրոնիկ հիվանդությամբ, դիաբետով, երիկամային անբավարարությամբ: Վիրուսի դեմ պատվաստանյութ չկա, բուժումը սիպմտոմատիկ բնույթ է կրում:
ԱՀԿ հունիսի 12 տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է վիրուսով վարակման 1289 դեպք, մահացել է 455 մարդ:






