2008 թվականից ութ հիվանդներ նոր կյանքի հնարավորություն ստացան, երբ վիրաբույժները փոխարինեցին նրանց վնասված շնչափողերը արհեստականով:
Հարվարդի վերականգնողական սարքավորումների տեխնոլոգիանների ընկերությունը (HART) իր արհեստական շնչափողի համակարգը թեստավորում է Ռուսաստանում եւ ծրագրում է այս տարի նման թեստեր իրականացնել Եվրոպայի երկրներում: Ընկերությունը աշխատում է FDA-ի ( ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման կազմակերպության) հետ , որպեսզի փորձարկումներ իրականացնի նաեւ ԱՄՆ-ում:
Սինթետիկ շնչափողերը աճեցվում են լաբորատոր պայմաններում հիվանդի սեփական ցողունային բջիջներից:
Ապագայում այս տեխնոլոգիան կարող է կիրառելի լինել նաեւ ուրիշ օրգանների ստեղծման համար, օրինակ՝ կերակրափող, սրտի փականներ կամ երիկամ:
Արհեստական շնչափողի փոխպատվաստման չորս նորագույն վիրահատություններ իրականացվել են լաբորատոր պայմաններում ստեղծված շնչափողերի միջոցով, ասաց Դեյվիդ Գրինը, HART ընկերության գլխավոր տնօրենը:






