Իր 81-րդ տարեդարձի նախօրեին Ջորջ Ֆրոլին պատրաստվում է հաղթահարել 250 կիլոմետր՝ հեծանվով, վազքով ու դահուկներով:

Նրա տարիքի շատ մարդիկ ուրախանում են, եթե կարողանում են քայլել առանձ ձեռնափայտի, սակայն անգլիացի Ջորջ Ֆրոլին, որը չորս թոռ ունի, նախընտրում է ակտիվ կենսակերպը: Նա վազքով է զբաղվում 40 տարեկանից եւ չի կարծում, որ իր ներկայիս տարիքը այդ մարզաձեւից հրաժարվելու պատճառ է:

Բացի այդ՝ մարաթոնային դիստանցիայի կեսը վերջերս հաղթահարած տղամարդը արդեն հասցրել է բարձրանալ բրիտանական О2 սարը, ինչպես նաեւ սկսել է զբաղվել լեռնադահուկասպորտով ու հեծանվասպորտով: Ջորջը չի վախենում վնասվածքներից, քանի որ համարում, է որ անթերի մարզավիճակում է գտնվում:

«Ես երբեք սպորտային երիտասարդ չեմ եղել, եւ մարզումների համար համապատասխան հնարավորություններ չեմ ունեցել, - պատմում է Ջորջը, - 40-ից հետո ես սկսեցի ավելորդ քաշ հավաքել եւ դրանից ազատվելու համար ընտրեցի վազքն ու շատ արագ սիրեցի այս սպորտաձեւը»:

Այդ օրվանից Ջորջը 10 մարաթոնային դիստանցիա է հաղթահարել, երեկ կիսամարաթոն, ինչպես նաեւ հինգ կիլոմետրանոց բազմաթիվ դիստանցիաներ: Այս տարվա փետրվարին լրացավ նրա 80-ամյակը, եւ իր 81-ամյակին ընդառաջ նա պատրաստվում է հաղթահարել 250 կիլոմետրանոց դիստանցիա: