Հարավային Կորեայում շարունակում է աճել MERS կորոնավիրուսի զոհերի քանակը: Երկրի լրատվամիջոցները հայտնում են եւս մեկ հիվանդի մահվան մասին: Այսպիսով, այս երկրում վիրուսի զոհերի ընդհանուր քանակը կազմել է 20 մարդ, 162-ը վարակվել են:

Կարանտինում է գտնվում 6 հազար մարդ, որոնք այս կամ կերպ շփում են ունեցել վարակվածների հետ: Երկրի բուժհաստատություններից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 19 մարդ:

Առաջին անգամ այս հիվանդությունը հայտնաբերվել է մոտ երկու տարի առաջ Սաուդյան Արաբիայում, սակայն եթե նախկինում խոսքը գնում էր վարակման հատուկենտ դեպքերի մասին, ապա այժմ վիրուսի տարածումը հասել է համաճարակի մասշտաբների:

Վիրուսը փոխանցվում է ինչպես հասարակ մրսածությունը՝ օդով: Իսկ դա նշանակում է, որ վարակվելու եւ վիրուսակիր դառնալու համար բավական է մի քանի վայրկյան անցկացնել վարակվածի հետ միեւնույն սենյակում, տրանսպորտում, խանութում կամ ինքնաթիռում: