Կոմայի մեջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է ուղեղի այտուց։  Երեխային զննել է նաեւ այս օրերին Հայաստանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։ Նրա մասնակցությամբ գիշերը կազմակերպվել է կոնսիլիում։ Վիրահատության կամ որեւէ այլ միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու եւ վերահսկելու ուղղությամբ։

Նշենք, որ տղան ծնվել է առողջական խնդիրներով, մի քանի անգամ երկարատեւ բուժում է ստացել հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի տարբեր հիվանդանոցներում։