Թայլանդում արձանագրվել է MERS կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածի մասին տեղեկություններ առայժմ չկան: Թայլանդի իշխանություններն արդեն ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հիվանդության տարածումը կանխելու համար, հայտնում է EFE գործակալությունը:

Այս ընթացքում Հարավային Կորեայի իշխանությունները, որտեղ մոլեգնում է կորոնավիրուսը, հայտնում են եւս երեք զոհերի մասին: Այսպիսով, MERS-ից մահացածների ըննդհանուր քանակը կազմել 23 մարդ:

Հարավային Կորեային առողջապահության նախարարությունը եւս հաստատել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերը: Վարակվածների ընդհանուր քանակն այս պահին կազմում է 165 մարդ:

Այնումենայնիվ, ԱՀԿ-ն MERS-ը արտակարդ իրավիճակ չի համարում: Կազմակերպությունը նաեւ խորհուրդ չի տալիս սահամանափակել առեւտուրն ու տեղաշարժը: