Սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք հոսպիտալացված 2 երեխաների վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ: Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրս գրման: Այս մասին հայտնում է Հայաստանի Առողջապահության նախարարությունը։

Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում են աշխատանքը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել: Վաղ առավոտյան կրկին Արմավիրում էր նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը: 

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում մահացել է Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ, որը ընդունվել էր ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։

Ավելի ուշ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) եւս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է թեթեւ։