Արմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված եւ կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում` կյանքի ֆունկցիաները պահպանելու եւ վերահսկելու ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի Առողջապահության նախարարությունը։
Նույն տեղեկությունը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը։ Ըստ նրա, փոքրիկը միացված է արհեստական շնչառության սարքին։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ինֆեկցիա։ Նա ցնցումներ է ունեցել, իսկ հիպօքսիայի (թթվածնային քաղցի) եւ օրգանիզմի ինտոքսիկացիայի պատճառով ուղեղի ծանր ախտահարում է ստացել։






