44-ամյա անգլուհի Էլիսոն Սաութվորդը երկու տարի ապրել է բոռ մեքենայի ջարդված գայլիկոնով բերանի մեջ, որը հայտնվեց այնտեղ դանտիստի մոտ անհաջող սեանսից հետո: Նա այցելել էր լավագույն մասնագետներին, սակայն դրանցից եւ ոչ մեկը չէր կարողանում ուղղել այդ սխալը:
Կնոջ խոսքով՝ մետաղը շատ շուտով կարող է տոկսիկ ազդեցություն սկսել գործել իր օրգանիզմի վրա, ինչն էլ կվտանգի կնոջ առողջությունն ու նույնիսկ կյանքը: Նա դիմել է դատարան՝ ատամնաբուժական կլինիկայի դեմ հայցով, եւ դատարանի որոշմամբ բժշկական սխալի համար 5500 ֆունտ փոխհատուցում է ստացել:
Այնինչ այն ատամը, որի վրա աշխատելու ընթացքում ջարդվեց գայլիկոնը, այնպես էլ մնաց առանց բուժման: Այն շարունակում է քայքայվել եւ շուտով բժիշկները ստիպված կլինեն հեռացնել այն: Դրանից հետո, գուցե, նրանք կարողանան հեռացնել նաեւ ջարդված գայլիկոնը:









