Անգլուհի Տրուդի Բեննինգը 23 տարեկան է, երբ ծանրագույն բարդացման զոհ դարձավ հակաբեղմնավորիչներ ընդունելուց հետ: Նա կորցրեց գիտակցությունը, ինչից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրեց:
Պարզվեց, որ այս դեղորայքի ընդունման պատճառով Տրուդիի աղիքներում միանգամից երկու տրոմբ ձեւավորվեց, որոնք զրկեցին նրա օրգանները թթվածնից, ինչն էլ հանգեցրեց հյուսվածքների 80 տոկոսի մահվան: 6 ամիս անց արհեստական կենսագործունեության սարքավորումներին միացած կինը ուշքի եկավ, սակայն ստիպված եղավ նորից սովորել քայլել ու խոսել, ինչպես նաեւ նոր աշխատանք փնտրել, քանի որ նա այլեւս չէր կարող ծառայել զինված ուժերում: Բացի այդ՝ նա ստիպված եղավ մոռանալ մայրանալու երազանքի մասին, քանի որ բժիշկները ստիպված էին հեռացնել նրա ձվարանները:
Այդ օրվանից անցել է 20 տարի, սակայն կինը պատրաստվում է դատարան դիմել՝ հակաբեղմնավորիչներ արտադրող ընկերության դեմ հայցով:
«Ես կորցրեցի աշխատանքս ու երեխաներ ունենալու հնարավորությունը, - պատմում է կինը, - բայց ամեն անգամ, երբ ես լսում եմ որեւէ երիտասարդ աղջկա մահվան մասին, մեծ ցավ եմ ապրում: Ես գիտեմ, որ հակաբեղմնավորիչները եւս մեկ կյանք են ընդհատել… Այս դեղերը սպանում են, սակայն արտադրողները չեն զգուշացնում այդ մասին:»









