ՄԱԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կորոնավիրուսից օտարեկրացի է մահացել, հաղորդում է Բահրեյնի «Ալ Վասատ» թերթը՝ հղում անելով Աբու Դաբի էմիրատի առողջապահական վարչությանը:

Վարչության տվյալներով՝ օտարերկրացին 65 տարեկան է, քաղաքացիությունը չի նշվում:

Եվս մեկ մարդ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ներկայումս գտնվում է Աբու Դաբիի հիվանդանոցում, նրա մոտ նկատվում է առողջացման միտում:

Վարչության ներկայացուցիչները ընգծում են, որ էմիրատի իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցները՝ ԱՀԿ սահմանած ստանդարտների համաձայն:

Կորոնավիրուսից մահվան նախորդ դեպքն արձանագրվել է երկրում այս տարվա փետրվարին:

Կորնավիրուսը վերջերս տարածվել է Հարավային Կորեայում, առայժմ հաստատվել է վարակման 165 դեպք, 24 մարդ մահացել է՞ Վարակվածների գրեթե կեսը 50 կամ ավելի տարեկան են: Վարակվածների շրջանում նաեւ մեկ դեռահաս կա:

Կորոնավիրուսը զարգացման վաղ շրջանում ախտանիշներ չի դրսեւորում: Ավելի են հակված դրանով հիվանդանալուն թուլացած իմունիտետով, թոքերի քրոնիկ հիվանդությամբ, դիաբետով եւ երիկամային անբավարարությամբ տառապող մարդիկ: Վիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, հստակ բուժում՝ եւս:

ԱՀԿ՝ հունիսի 16-ի տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է վարակման 1321 դեպք, մահացել է 466 մարդ: