ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման գործակալությունը թույլատրել է թողնել շուկայում կենդանիների  18  հակաբիոտիկներ, նույնիսկ այն բանից հետո , երբ հաստատվել է, որայդ դեղերը, սննդի միջոցով, մարդկանց ենթարկում են  հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների ազդեցությանը: Այսպիսին են  Բնական ռեսուրսների  պաշտպանության խորհրդի (NRDC) հետազոտության արդյունքները:

NRDC  հետազոտություն է իրականացրել եւ բացահայտել, որ FDA ոչ մի միջոց չի ձեռնարկել առգրավելու համար շուկայից խոշոր եղջերավոր  կենդանիների համար նախատեսված հակաբիոտիկների հիման վրա ստեղծված 30 տեսակի կերերը, նույնիսկ այն բանից հետո, երբ դաշնային քննիչները որոշել են, որ այս հակաբիոտիկներից շատերը չեն  համապատասխանում մարդու առողջության պաշտպանության նորմատիվներին, տեղեկլացնում է Newsmax Health-ը։

FDA –ն անմիջապես չի արձագանքել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու խնդրանքին:

Հակաբիոտիկների կայունության ոլորտում մասնագիտացված մի շարք ակադեմիկոսներ քննադատել են NRDC-ի հետազոտությունը, պնդելով, որ արդյունքները չեն արտացոլում ընթացիկ նորմատիվները, քանի որ որոշ դեղամիջոցներ արդեն առգրավվել էին շուկայից:

NRDC-ի իրավաբան Ավինաշ Կարը, հետազոտության հեղինակներից մեկը, ասել է, որ խմբի կողմից կատարված եզրակացությունը բարձրացնում են այն հարցը, արդյոք  վերահսկող կազմակերպությունները արդյունավետ կլինեն նոր կառավարման սկզբունքներին հետամուտ լինելու ապահովման հարցում: