Աֆրիկայի արեւմուտքում մոլեգնող Էբոլա վիրոսը, պարզվում է, մուտացիայի է ենթարկվում շատ ավելի դանդաղ, քան Դուք պատկկերացնում էիք, նշում են միջազգային հետազոտության հեղինակները:
Նախկինում համարվում էր, որ Էբոլայի ներկայիս համաճարակի պատճառ դարձած վիրուսը երկու անգամ ավելի արագ է մուտացիաների ենթարկվում՝ այն վիրուսների համեմատ, որոնք համաճարակ էին առաջացնում նախկինում: Սակայն, գիտնականների խոսքով, վիրուսն իրականում մուտացիայի է ենթարկվում մի փոքր ավելի արագ, սակայն ոչ երկու անգամ: Եվ դա, մասնագետների խոսքով, հույս է ներշնչում:
Ինչպես նշում է Մայս Կարոլը Public Health England-ից (PHE)՝ հետազոտությունը ղեկավարած լաբորատորիայից, սա հիանալի լուր է բոլոր այն գիտնականների համար, որոնք աշխատում են պատվաստանյութի ստեղծման վրա: Եթե վիրուսն այդքան արագ չէ մուտացիայի ենթարկվում, դրա դեմ պատվաստանյութ կամ դեղ ստեղծելը շատ ավելի հեշտ կլինի:
Վերջին բռնկման ընթացքում, որը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ, Էբոլան սպանել է մոտ 11 հազար մարդ Գվինեյաում, Սիերա-Լիոնեում, Լիբերիայում: Նոր դեպքերի քանակը վերջերս նվազում է, սակայն համաճարակը, փորձագետների խոսքով, դեռեւս չի ավարտվել:






