Այսօր՝ հունիսի 21-ին, Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը։ Բժշկությունը ամենահին եւ առավել պահանջված մասնագիտություններից մեկն է: Բժիշկների օգնությամբ ենք մենք լույս աշխարհ գալիս եւ բազմաթիվ խնդիրներ լուծում:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի բուժաշխատողներին` մասնագիտական օրվա առթիվ եւ հիշեցնում. Մենք միշտ ուրախ ենք հաղորդել ձեր ձեռքբերումների մասին, բայց չենք կարող աչք փակել բացթողումների ու թերացումների վրա։ Ուստի մենք ցանկանում ենք, որ բժիշկները միշտ հիշեն Հիպոկրատի երդումը, իսկ բժշկական կազմակերպությունների ղեկավարները հիշեն, որ նրանք պարզապես բիզնես չեն անում, այլ ծառայում են ժողովրդին։
Այսօր մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում այն բուժաշխատողներին, որոնք պարզապես կատարում են իրենց աշխատանքը՝ չսպասելով ոչ գնահատականի, ոչ շնորհակալության։
Մենք շնորհակալություն ենք հայտնում ու շնորհավորում նաեւ բոլոր այն բժիշկներին, որոնք այս ողջ ընթացքում աշխատել են մեզ հետ՝ տրամադրելով տեղեկատվություն մեր ընթերցողների համար։






