ԱՄՆ-ի մթերքների ու դեղամիջոցների վերահսկողության վարչությունը(FDA) նախազգուշացնում է սրտին սպառնացող ռիսկերի մասին, որոնք կապված են Astellas դեղագործական ընկերության սթրես-թեստավորման դեղամիջոցների հետ:

Ըստ Fox News-ի՝ FDA-ն նախազգուշացնում է, որ սրտանոթային սթրես-թեստավորման երկու դեղամիջոցի օգտագործումը կարող է սրտի նոպա հարուցել ու անգամ մահվան հանգեցնել:

Խոսքն  Astellas Pharma US Inc-ի արտադրության Lexiscan եւ Adenoscan դեղամիջոցների մասին է: Նրանք սթրես են հարուցում, որպեսզի բժիշկները կարողանան պարզել ցածր արյունատարությունն ու սրտամկանի վնասվածքը: Այդ դեղամիջոցնրը տալիս են հիվանդներին, որոնք ի վիճակի չեն ակտիվությունը պարզելու համար ֆիզիկական թեստ անցնել:

FDA-ն խորհուրդ է տալիս բժիշկներին սուր իշեմիկ միոկարդիայով հիվանդների դեպքում չկիրառել դեղամիջոցը: Ոչ կայուն անգինայով հիվանդների մոտ մահացության դեպքեր են եղել, կամ կրծքավանդակի ցավերի կամ սրտային այլ հիվանդությունների ժամանակ: