10-ամյա չինուհի Ին Նանը 2014 թվականի սկզբին ուղեղի արյան զեղում էր տարել եւ երկարատեւ կոմայի մեջ ընկել: Բժիշկները չէին կարծում, որ նա երբեւէ ուշքի կգա, սակայն նրա մայրը հույսը չէր կորցնում: Ամեն օր նա մերսում էր աղջկան, նրան կողքից կողք թեքում: Իսկ մի անգամ նա իր կոմայի մեջ գտնվող աղջկան համար երգեց նրա սիրած Gangnam Style երգը, ինչից հետո վերջինս հանկարծակի սկսեց շարժվել:

Աղջկա բարեկամները համոզված են, որ նա ապաքինվեց հենց շնորհիվ այս երգի, որը շատ էր սիրում կոմայի մեջ ընկնելուց առաջ:

Բժիշկ Խե Ցզինհունը իր հերթին նշեց, որ այսպիսի հրաշքներ տասնամյակները մեկ են տեղի ունենում: Սակայն նա համոզված է, որ իր դերը խաղաց ոչ միայն երգը, այլ նաեւ աղջկա ընտանիքը, որը, կարողանալով հայթայթել մոտ £101 000 աղջկա բուժման համար, պնդում էր, որ իրականացվեն բոլոր հնարավոր վիրահատություններն ու կիրառվեն բոլոր հնարավոր միջոցները: Շատ այլ ընտանիքներ պարզապես կնստեին ու կսպասեին՝ առանց որեւէ բան ձեռնարկելու:

Այժմ Ին Նանը ռեաբիլիտացիա է անցնում: Կրկին սովորում է խոսել, քայլել, նստել:

«Մի տխրիր, մամա, երբ ես մեծանամ, կսկսեմ փող աշխատել՝ քո ու հայրիկի մասին հոգ տանելու համար», - ասել է նա ծնողներին: