Սրտի կսկիծների ցածր հաճախականությունը կարող է բացասաբար ազդել կանանց սեռական ֆունկցիաների վրա, նշում են University of Texas-ի գիտնականները:

Նոր հետազոտության շրջանակներում նրանք ուսումնասիրել են նախկինում  UT-Austin  հետազոտություն անցած 18-39 տարեկան 72 կանանց: Գիտնականները չափել են այդ կանանց սրտի կսկիծների հաճախականությունը եւ գնահատել են նրանց սեռական ֆունկցիաների արդիականացումը՝ սովորական ու էրոտիկ տեսանյութեր դիտելիս:

Պարզվում է, որ, ինչպես տղամարդկանց դեպքում (մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ սրտի կսկիծների եւ էրեկտիլ դիսֆունկցիայի միջեւ կապ գոյություն ունի), սեռական ֆունկցիաների խնդիրները ավելի հաճախ են հանդիպում սրտի կսկիծների ցածր հաճախականություն ունեցող կանանց մոտ:

Ինչպես նշում է բժիշկ Ամելիա Սթենթոնը՝ հետազոտության հեղինակն ու կլինիկական հոգեբանը, սրտի կսկիծների հաճախականությանը հետեւելը օգտակար է կանանց սեռական ֆունկցիաների  կանխարգելման եւ բուժման համար:

Գիտնականների խոսքով՝ սեռական դիսֆունկցիայով կանայք գրգռվելու, ինչպես նաեւ օրգազմի հասնելու հետ խնդիրներ ունեն: Համարվում է, որ այս խնդիրները հանդիպում են 10 կանանցից 4-ի մոտ, սակայն ոչ բոլորն են պատմում դրանց մասին: