Երևանի քաղաքապետարանում հրավիրված միջոցառման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նախարարի անունից մայրաքաղաքի մի շարք բուժաշխատողների պատվոգրեր է հանձնել` առողջապահական համակարգում բարեխիճ և անբասիր աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։
Փոխնախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթել նորանոր հաջողություններ ի նպաստ բնակչության առողջության պահպանման:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պատվոգրեր են հանձնվել նաև Տավուշի մարզի մի խումբ բուժաշխատողների:
Նշենք, որ մեր երկրում հունիսի 21-ը պաշտոնապես հայտարարված է որպես բուժաշխատողի օր:






