Բոլոր վնասվածքների դեպքում, եթե դրանք ոչ այնքան լուրջ են թվում, ցանկալի է դիմել բժիշկ-տրավմատոլոգին կամ զանգել շտապ օգնություն (1-03): Սակայն երբ մասնագետները ճանապարհին են, որոշ դեպքերում կարելի է տուժվածին առաջին բուժօգնություն ցույց տալ:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի խորհուրդ՝ առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

Սալջարդ

Սալջարդը հյուսվածքների եւ օրգանների վնասում է, որոնց դեպքում մաշկն ու ոսկորները վնասվում են: Սալջարդի դեպքում միշտ այտուցում է ի հայտ գալիս, շատ հաճախ նաեւ կապտուկ, իսկ անոթների վնասման դեպքում նաեւ արյան զեղում (հեմատոմա):

Սալջարդի տեղին պետք է սառը ինչ-որ բան դնել, օրինակ՝ սառույց, քանի որ դա թույլ կտա մեղմել բորբոքումն ու թեթեւացնել ցավը: Շտապ օգնությանը սպասելիս վնասված տեղը պետք է զերծ պահել արտաքի որեւէ ազդեցությունից:

Հոդախախտում

Հոդախախտումը վնասվածքի արդյունքում հոդերի տեղաշարժն է, որը ուղեկցվում է հոդային կապսուլայի պատռմամբ կամ ջկերի պատռմամբ: Օգնությանը սպասելիս վնասված հոդին պետք է սառը ինչ-որ բան դնել, իսկ վերջույթը պետք է անշարժացնել այն վիճակում, որը նա ստացել է վնասվածքից ամիջապես հետո: Տուժածին նախընտրելի է նաեւ որեւէ ցավազրկող տալ:

Փորձել ինքնուրույն ուղղել հոդախախտումը ճիշտ չէ, քանի երբեմն դժվար է տարբերել հոդախախտումը կորտվածքից: Ավելի լավ է ՝ այս գործը վստահել մասնագետներին:

Ձգումներ ու ջկերի պատռում

Անհաջող վայր ըկնելու դեպքում եւ հոդի ֆիզիկական հնարավորությունները գերազանցող ցանկացած շարժման դեպքում հնարավոր է ձգումներ ու հոդերի հյուսվածքների պատռում:  Այս դեպքում վնասված մակերեսը ցավում է, այտուցում է ի հայտ գալիս:

Առաջին հերթին պետք է վիրակապ դնել վնասված մասի վրա եւ ֆիքսել հոդը: Կարելի է նաեւ սառույց դնել եւ ապահովել տուժածի համար կատարյալ հանգիստ: Եվ, իհարկե, պետք է շտապ օգնություն կանչել: